Հայտարարվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դերասանական կազմը

10:38 • 30.04.14

Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է դերասանների անունները, որոնք կնկարահանվեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասում, հայտնում է filmpro.ru-ն։

 

Ֆիլմի հերթական մասում կնկարահանվեն նոր դերասաններ, նրանք կմիանան հիմնական կազմին։ Նկարահանումները պետք է սկսվեն մայիսին, սակայն ռեժիսորը մինչ վերջին պահը գաղտնի էր պահում մասնակիցների անունները։

 

Լեգենդար աստղերի (Հարիսոն Ֆորդ, Մարկ Հեմիլ, Քերի Ֆիշեր, Փիթեր Մեհյու, Բիլի Դի Ուիլյամս, Էնթոնի Դենիելս) հետ այս մասում կնկարահանվեն Ջոն Բոյեգան, Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեքը, Էնդի Սերկիսը, Դոմնալ Գլիսոնը, Մաքս ֆոն Սյուդովը։

 

«Մենք անչափ ուրախ ենք հայտարարել «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դերասանական կազմը։ Մենք կսկսենք նկարահանումները մի քանի շաբաթից, և մեզանից յուրաքանչյուրն անում է հնարավորը, որպեսզի ֆիլմի երկրպագուները հպարտանան մեզանով»,- ասել է ռեժիսոր Աբրամսը։

 

Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 17-ին։