Տիբեթցի վանականները 30 ժամ են ծախսել միլիոնավոր ավազահատիկներից գունագեղ պատկերներ ստանալու համար (լուսանկարներ)
Մի խումբ տիբեթցի վանականներ 30 ժամ են ծախսել միլիոնավոր գունավոր ավազահատիկներից ուշագրավ պատկերներ ստանալու համար, որոնք պատրաստ լինելուց հետո մի քանի վայրկյանի ընթացքում ոչնչացվել են՝ ապացուցելու համար, որ ոչինչ այս կյանքում հավերժ չէ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 10 հոգուց բաղկացած խումբը ճանապարհորդում է Հնդկաստանով՝ «Տիբեթի առեղծվածային արվեստները» խորագրով շրջագայության շրջանակներում։
Պատկերները կատարյալ տեսքով ստանալու համար վանականները պետք է շատ հմուտ լինեն, ինչպես նաև մեծ համբերություն ունենան։ Բացի այդ, նրանք պետք է կարողանան կառավարել իրենց շնչառությունը, որպեսզի ավազահատիկները չտեղաշարժվեն։

















