Եգիպտոսում հայտնաբերվել է փարավոնների երեխաների դամբարանը

10:33 • 30.04.14

Եգիպտոսում՝ Արքաների հովտում, հայտնաբերվել է փարավոնների երեխաների դամբարանը, հայտնում է korrespondent.net-ը՝ վկայակոչելով չեխ հնագետների աշխատանքը: Նրանք իրականացնում են Basel Kings' Valley Project անվանումով նախագիծը։

 

Գիտնականները կարծում են, որ խոսքը Թութմոս IV-ի և Ամենհոթեփ III-ի երեխաների մասին է: Նրանք պատկանել են 18-րդ արքայատոհմին և բնակվել մ.թ.ա. 14-րդ դարում։



KV 40 համարակալումով դամբարանի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել է մոտ 50 մարդու մասունք: Դրանցից  երեսունը հնարավոր է եղել ճանաչել: Դա հնարավոր է եղել նաև տեղանքում գտնված գրությունների շնորհիվ:

 

Հունվարին ամերիկացի գիտնականները Եգիպտոսի հարավում հայտնաբերել էին մինչ այդ անհայտ Սենեբքեյ փարավոնի դամբարանը, որն ապրել է 3,7 հազար տարի առաջ։

Եգիպտոսում հայտնաբերվել է փարավոնների երեխաների դամբարանը