Ռոբի Ուիլյամսը երկրորդ անգամ հայր կդառնա

14:55 • 30.04.14

Մեծ Բրիտանիայում ամենահայտնի փոփ երգիչ համարվող Ռոբի Ուիլյամսը Twitter-ի իր էջում երկրպագուներին ուրախալի լուր է հայտնել: Աստղը և նրա կինը՝ Այդան, պատրաստվում են երկրորդ անգամ ծնող դառնալ, գրում է ntv.ru-ն։

 

Ուիլյամսն ասել է, որ իր դուստրը՝ Թեոդորա Ռոուզ Ուիլյամսը (փաղաքշական՝ Թեդի, ծնվել է 2012 թ. սեպտեմբերի 18-ին), «պատրաստվում է մեծ քույր դառնալ»։

 

Ընդ որում՝ ոչ իր կնոջ հղիության ժամկետը, ոչ ապագա երեխայի սեռը Ռոբին չի հայտնել։