Ֆրանսիայում բացվել է Լյուի դե Ֆյունեսի թանգարանը
Ֆրանսիայի Լե-Սելյե քաղաքի (Ատլանտյան Լուարա վարչական շրջան) մոտակայքում բացվել է հանրահայտ կոմիկ դերասան Լյուի դե Ֆյունեսի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված թանգարանը:
Ինչպես գրում է Newsmail.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով, թանգարանը տեղակայվել է Կլերմոն առանձնատան մոտ, որը դերասանը ձեռք էր բերել 1967 թվականին՝ գտնվելով փառքի գագաթնակետին: Այնտեղ էլ նա բնակվել է մինչև կյանքի վերջը:
Թանգարանն սկզբնապես բացվել էր 2013-ի ամռանը՝ Լե-Սելյե քաղաքում: Այն հիմնել էին դերասանի ազգականները: Թանգարանը գտնվում էր երկհարկանի տան մեջ, որտեղ 5 ամսվա ընթացքում 5000 այցելու էր հաճախել:
Այդ ժամանակ դե Ֆյունեսի ազգականները առանձնատան ներկայիս տերերից թույլտվութուն ստացան՝ վարձակալելու տան տարածքում գնտվող ընդարձակ ջերմոցի տարածքը:
Այժմ թանգարանում հնչում է Ֆյունեսի դերերի ուրախ երաժշտությունը: Պատերին նրա լավագույն իրերն են, լուսանկարները, կոստյումները և կեղծամները:










