«Տատու» խմբի նախկին մեներգչուհիները Կաննի կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմ կներկայացնեն
Ռուսական «Տատու» խմբի նախկին մեներգչուհիներ Ելենա Կատինան և Յուլիա Վոլկովան Կաննի 67-րդ կինոփառատոնի ռուսական տաղավարում կներկայացնեն «Մոտ, բայց հեռու» կարճամետրաժ ֆիլմը, որում աղջիկները կուպիդոնների դերեր են մարմնավորել, ինչպես նաև՝ «Կինոնկար՝ կինոնկարի մասին» կարճամետրաժ ֆիլմը, որը պատմում է նախկին բեմական գործընկերների բարդ հարաբերությունների մասին:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Կինոնկար՝ կինոնկարի մասին» ֆիլմի ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր Ելենա Կիպերը:
«Մոտ, բայց հեռու» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի մայիսի 21-ին՝ Կաննի ռուսական տաղավարում: Ֆիլմն իրենից ներկայացնում է Cornetto Films ստուդիայի բրիտանական «Կուպիդոնի թիրախը» (Cupodity) ամենամյա նախագծի մի մասը: Այդ նախագծի շրջանակում տարբեր երկրների աստղերը մարմնավորում են կուպիդոնների:










