Միքելանջելոյի Դավիթը կարող է փլուզվել. փորձագետներ

09:31 • 02.05.14

Իտալիայում փորձագետներն ու արխիվային մասնագետներն ահազանգում են, որ Միքելանջելոյի հանրահայտ Դավթի արձանի սրունքները վատ վիճակում են, հայտնում է BBC-ն։

 

Աշխարհի ամենահայտնի արձաններից մեկի սրունքների վատ վիճակն էլ, ինչպես ենթադրում են մասնագետները, կարող է ամբողջ մոնոլիթ արձանի փլուզման պատճառ դառնալ։

 

Ազգային հետազոտական խորհրդի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Ֆլորենցիայում գտնվող արձանը և եկել այն եզրակացության, որ չնայած կանոնավոր ռեստավրացիային՝ նոր միկրոճաքեր են ի հայտ եկել։

 

Բիբլիական երիտասարդ հերոսի 5-մետրանոց արձանը, ըստ մասնագետների, վտանգված է ծանրության կենտրոնի փոփոխության և այն մարմարի ցածր որակի պատճառով, որից Միքելանջելոն կերտել է արձանը։