Միխայիլ Գալուստյանը նոր՝ «Подарок с характером» ֆիլմում (տեսանյութեր)
Ռուսական էկրաններին մայիսի 22-ին կհայտնվի նոր ընտանեկան կատակերգություն` «Подарок с характером», որում գլխավոր դերը խաղում է հայազգի հայտնի դերասան Միխայիլ Գալուստյանը։ Նա նաև ֆիլմի պրոդյուսերն է, գրում է filmpro.ru-ն։
Ըստ սյուժեի՝ ֆիլմը հիշեցնում է ֆրանսիական հայտնի «Խաղալիք» ֆիլմը, որտեղ հարուստ հայրիկի որդուն նվիրում են հասուն մի մարդու։
Գալուստյանի ֆիլմում Արտյոմ անունով տղան ինը տարեկան է, և գիտի ամեն ինչ բիզնես պլանների և առևտրային գործարքների մասին։ Սակայն ոչ նորագույն գաջեթները, ոչ հատուկ պատվիրված խաղալիքները նրան չեն հետաքրքրում։ Նա յուրահատուկ նվեր է ցանկանում, և մտադիր է ստանալ այն իր նոր գործընկեր Միշայի հետ միասին, որը, ի տարբերություն Արտյոմի, այդպես էլ չի մեծացել։
Յոլկա երգչուհու կատարմամբ ֆիլմի սաունդթրեքը՝ «Ամեն ինչ կախված է քեզանից», արդեն հասանելի է։










