Նյուրնբերգում ցուցադրվում է 40 կգ կշռող հսկայական Աստվածաշունչ (լուսանկարներ)

17:39 • 02.05.14

Գերմանիայի ազգային թանգարանում, որը գտնվում է Նյուրնբերգ քաղաքում, մայիսի 1-ից հուլիսի 27-ը կցուցադրվի 40 կգ կշռող Աստվածաշունչ։ Սուրբ Գումբերտի եկեղեցուց բերված ձեռագիր գիրքը, թանգարանի տվյալներով, ամենաարժեքավոր և նկարազարդումներով հարուստ ձեռագիրն է, որ պահպանվել է մինչ մեր օրերը Միջնադարից ի վեր, հայտնում է Deutsche Welle-ն։

 

Ընդհանուր առմամբ, գրքում կա 394 էջ։ Ինչպես նշում է թանգարանի տնօրեն Ուլրիխ Գրոսմանը, այս մագաղաթի ստեղծման համար օգտագործվել է մոտ 200 գառան կաշի։ Փորձագետները կարծում են, որ միջնադարյան գլուխգործոցի ստեղծման համար աշխատել է 13 մասնագետ՝ 2.5 տարի։

 

Բացի Աստվածաշնչից, ցուցադրությանը ներկայացված է նաև մոտ 40 նմուշ, այդ թվում՝ այլ միջնադարյան ձեռագրեր, աստղագիտական սարքեր։

Библия Святого Гумберта

Библия Святого Гумберта