Նկարիչը հազարավոր ամրակների օգնությամբ կերտում է «Աստղային պատերազմների» հերոսների կերպարները (լուսանկարներ)

23:10 • 02.05.14

Նյույորքցի նկարիչը, համատեղելով իր սերն ամրակների և «Աստղային պատերազմների» հանդեպ, գեղեցիկ ու բարդ արվեստի գործեր է ստեղծել:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` 40-ամյա Ջեյմս Հագերթին ստեղծում է «Աստղային պատերազմների» նշանավոր հերոսների դիմանկարները` տասնյակ հազարավոր բազմագույն ամրակներ դասավորելով հատուկ կազմակերպված կաղապարներում:


Ամերիկացու ամենանշանակալի գործերից են՝   Դարթ Վեյդերի կերպարը, որը պատրաստվել է 10496 ամրակից, C-3PO-ի կերպարը` պատրաստված 33 580 ամրակից, և Գրիդոյի կերպարը` պատրաստված 21458 ամրակից:


Հագերթիի աշխատանքները բավականին մանրախնդիր են արված: Նա դրանք պատրաստելուց առաջ հստակ մոդել է նախագծում: Նա սկզբում թանաքով 5-10 նկար է ստանում, ընտրում դրանցից ամենահաջողվածը, այնուհետև տեղափոխում է ընտրված նկարը տախտակի վրա և զգուշորեն ամրացնում տախտակին ամեն մի ամրակը: Յուրաքանյուր պատկեր նա ստեղծում է մոտ 6 ամսում: