Մոնակոյի կառավարական տունը կբոյկոտի Կաննի կինոփառատոնը՝ արքայադստեր Գրեյսի մասին ֆիլմի համար

18:11 • 03.05.14

Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը, ինչպես և Գրիմալդի տոհմի մյուս անդամները, այս տարի որոշել են բոյկոտել Կաննի կինոփառատոնը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Պատճառը «Մոնակոյի արքայադուստրը» ֆիլմն է, որով կազմակերպիչները որոշել են բացել 67-րդ Կաննի կինոփառատոնը։

Ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել են Թիմ Ռոտը և Նիկոլ Քիդմանը, պատմում է մոնեգասկների ղեկավար Ռենյե 3-րդի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելիի ծանոթության պատմությունը։ 

Թագավորության կառավարական տունը, ծանոթանալով սցենարի հետ, զբաղեցրել է բավականին քննադատական դիրք հոլիվուդյան ֆիլմի հանդեպ։

Մոնակոյի ներկայիս ղեկավար Ալբեր 2-րդը և նրա քույրերը՝ Կարոլինան և Ստֆանիան, պաշտոնական հայտարարություն են տարածել, որում ընդգծել են, որ «ֆիլմը բոլորովին էլ կենսագրական չէ»։

Ֆիլմի հեղինակները, սակայն, չեն պնդում, որ այն բացարձակ պատմական է։ Պրոդյուսեր Պյեր Անժ Լե Պոգամը, որպես արդարացում, նշել է, որ ֆիլմը «նախատեսված է եղել որպես գեղարվեստական ստեղծագործություն, և նրա նպատակը չի եղել ներկայացնել իշխանության ճշմարիտ պատմությունը»։