Նիդերլանդներում ծաղիկների շքերթում լավագույնն է ճանաչվել մոտոցիկլով կովը
Երեկ Նիդերլանդներում ծաղիկների շքերթ է անցկացվել, որի ձևավորման հիմնական մաս է կազմել 20 հսկայական ծաղկեփնջային քանդակ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Շքերթին նվիրված երթը ավանդաբար ողջ օրվա ընթացքում Նորդվեյքից մինչև Հառլեմ 42 կմ երթուղի է անցնում, որի ընթացքում հազարավոր հոլանդացիներ և զբոսաշրջիկներ կարող են անձամբ ծանոթանալ տեղացի ծաղկամշակների հմտություններին և վայելել գունագեղ տեսարանը:
Այդ քանդակներն ստեղծում են Բելենստրեյկի տարածաշրջանի գյուղացիները, ովքեր հայտնի են իրենց ծաղիկների մշակման ավանդույթներով:
Կազմակերպիչների խոսքով՝ այս տարի շքերթի ձևավորման համար ավելի քան 100 միլիոն ծաղիկ է օգտագործվել:










