Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին մոտ 10 տարվա դադարից հետո կնկարահանվեն միասին
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին տեղեկացրել են, որ զույգի համար ճակատագրական դարձած «Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմից հետո (2005թ.) կրկին կնկարահանվեն միասին։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Փիթի ու Ջոլիի մասնակցությամբ նոր նախագիծը նկարահանվելու է Եվրոպայում և շատ կհետաքրքրի հեռուստադիտողին։ Նշվում է, որ սցենարը գրել է 38-ամյա Ջոլին, և չի բացառվում, որ հենց նա ստանձնի ֆիլմի ռեժիսորի դերը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Փիթի ու Ջոլիի միջև սիրային հարաբերություններ են սկսվել հենց «Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում։














