Չինաստանի «չստացված» պատասխանը Մադամ Տյուսոյի թանգարանին (լուսանկարներ)
Չինաստանի Գուանչժոու նահանգում բացվել է մոմե արձանների թանգարան, որտեղ ներկայացված են հայտնի անձանց մոմե քանդակները։ Սակայն ներկայացված աստղերին ճանաչելու համար այցելուները պետք է մեծ ջանքեր գործադրեն, քանի որ արձանները նման չեն իրենց բնօրինակներին, նշում է The Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ այս թանգարանը կարելի է համարել Չինաստանի «չստացված» պատասխանը Մադամ Տյուսոյի աշխարհահռչակ թանգարանին, որը տարեկան հազարավոր զբոսաշրջիկների է գրավում։
Չինական «մասնաճյուղում» կարելի է հանդիպել Լեդի Գագայի, Սթիվ Ջոբսի, Լեոնարդո դի Կապրիոյի, Միստր Բինի, Հարի Փոթերի, Բարաք Օբամայի, Վլադիմիր Պուտինի, Օդրի Հեփբերնի մոմե արձաններին։
Միստր Բին


Սթիվ Ջոբս


Լեոնարդո դի Կապրիո


Լեդի Գագա


Օդրի Հեփբերն


Հարի Փոթեր


Բարաք Օբամա

Վլադիմիր Պուտին











