ABBA խմբի թանգարանը Շվեդիայի ամենահայտնի վայրերի եռյակում է
Ստոկհոլմում «Շվեդական երաժշտության փառքի սրահում» մեկ տարի առաջ բացված ABBA խմբի թանգարանն արդեն հայտնվել է երկրի զբոսաշրջային առավել հայտնի վայրերի եռյակում։ Այդպես են կարծում Trip Global Award մրցանակի հանձնաժողովի անդամները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Թանգարանի գործելու 1 տարվա ընթացքում այն ունեցել է 350.000 այցելու։ Այժմ այստեղ «Mamma Mia!» հայտնի մյուզիքլի անվանումով նոր ցուցադրություն է պատրաստվում։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնել նոր նմուշներ, որոնք կապված են ներկայացման հետ։
«Mamma Mia!»-ն առաջին անգամ Լոնդոնում ներկայացվել է 1999-ին։ Մինչ օրս այն դիտել է ավելի քան 54 մլն հանդիսատես աշխարհի ավելի քան 400 քաղաքներում։










