Իսպանացի դիզայները ստեղծել է ապագայի տներ, որոնք կդիմակայեն ցանկացած փոթորկի (լուսանկարներ)
Մեքսիկական ծոցում գտնվող Դոֆին Այլենդ կղզին հայտնի է իր ավերիչ փոթորիկներով, որոնք գետնին են հավասարեցնում 1200 բնակչությամբ կղզու գրեթե բոլոր շինությունները։ Ինչպես նշում է РБК-ն, իսպանացի դիզայներ Դիոնիսիո Գոնսալեսն անտարբեր չի մնացել կղզու բնակիչների կամքի ուժի հանդեպ, որոնք չեն զլանում ամեն անգամ նոր տներ կառուցել։ Արդյունքում՝ նա ստեղծել է տների սյուրռեալիստական նախագծեր, որոնք առավելագույնս հարմարեցված են բնական կատակլիզմներին դիմակայելուն։

Գոնսալեսը ստեղծել է բացառիկ տների նախագծեր, որոնցում բնակվելով՝ մարդիկ կարող են պաշտպանված լինել բնական աղետներից։ Աղբյուրը մանրամասնում է, որ տները կառուցված են բետոնից ու երկաթից։ Դրանք կարելի է համարել լողափին գտնվող փոքրիկ տնակի, բունկերի ու տիեզերանավի յուրօրինակ համադրում։



Բացի այդ, դիզայներն իրականացրել է մեկ այլ նախագիծ, որի շրջանակներում պատկերել է այնպիսի տներ, որոնցում բնական ռեսուրսները բնակելի շինությունների անքակտելի մասն են կազմում։













