Օրերս հայտնի դարձավ, որ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, մոտ 10 տարվա ընդմիջումից հետո պատրաստվում է կրկին նկարահանվել միասին։ Այս կապակցությամբ Tatler ամսագիրը որոշել է ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնել համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ գույգերին։
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի
«Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմը ոչ միայն ահռելի շահույթ ունեցավ համաշխարհային կինովարձույթում, այլև սկիզբ դրեց աշխարհի ամենագեղեցիկ զույգերից մեկի սիրո պատմությանը, որն էկրանից փոխանցվեց իրական կյանք։


«Քամուց քշվածները» լեգենդար ֆիլմում փլեյբոյ Գեյբլն ու «անսանձ» բրիտանուհի Լին իրար սիրում էին միայն այն ժամանակ, երբ տեսախցիկը միացված էր։ Իրականում այս երկուսն իրար ատում էին. Գեյբլը սկզբում հրաժարվում էր նկարահանվել խաղընկերուհու հետ, իսկ վերջինս էլ նրան համարում էր հարբեցող։
Լեոնարդո դի Կապրիո և Քեյթ Ուինսլեթ
2011թ. սոցհարցման արդյունքում «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսներ Ռոզը (Քեյթ Ուինսլեթ) ու Ջեքը (Լեոնարդո դի Կապրիո) ճանաչվել են բոլոր ժամանակների ու ազգերի ամենառոմանտիկ զույգը։
Ռիչարդ Գիր և Ջուլյա Ռոբերթս
Որպեսզի միլիոնատիրոջ հետ ամուսնացող մարմնավաճառուհու մասին պատմող ֆիլմը հաջողություն ունենար հանդիսատեսի շրջանում, դրանում պետք է խաղային շատ հմայիչ դերասաններ՝ Ռիչարդ Գիրն ու անզուգական ժպիտ ունեցող Ջուլյա Ռոբերթսը։ Զույգի համագործակցությունն այնքան փայլուն է անցել, որ ֆիլմի ռեժիսոր Հարի Մարշալը որոշել է նրանց մասնակցությամբ ևս մի ֆիլմ («Փախչող հարսնացուն») նկարահանել։
Համֆրի Բոգարտ և Ինգրիդ Բերգման
Բերգմանի հիշողությունների համաձայն՝ հանրահայտ «Կասաբլանկա» ֆիլմի նկարահանման ժամանակ իր բարձր հասակի պատճառով ռեժիսորը ստիպում էր «կարճլիկ» Բոգարտին կանգնել բարձր իրի վրա և նստել բարձերին, որպեսզի զույգը կադրում համաչափ երևա։ Այնուհանդերձ հասակային տարբերությունը չի խանգարել, որպեսզի նրանք էկրանին շատ ռոմանտիկ տեսք ունենան, իսկ «Կասաբլանկան» էլ դառնա Հոլիվուդի դասական ֆիլմ։
Սփենսեր Թրեյսի և Քեթրին Հեփբերն
Իրական կյանքում միմյանց հանդեպ ոչ անտարբեր Սփենսեր Թրեյսին ու Քեթրին Հեփբերնն էկրանին ամուսինների դերեր են խաղացել 8 անգամ, և այդ ֆիլմերից ամենահաջողվածը «Ադամի ողն է»։ Այնուհանդերձ, նրանք այդպես էլ չեն ամուսնացել, քանի որ Թրեյսիի կինը հրաժարվում էր ամուսնալուծվել։
Քրիստոֆեր Աթկինս և Բրուք Շիլդս
Չքնաղ գեղեցկուհի և երբևէ Vogue-ի շապիկը զարդարած ամենաերիտասարդ մոդել Բրուք Շիլդսը «Կապույտ ծովածոցը» ֆիլմի շնորհիվ դարձել է անցած դարի 80-ականների ամենացանկալի կինը։ Արկածային ֆիլմում Շիլդսին ու նույնպիսի հրեշտակային արտաքինով Քրիստոֆեր Աթկինսին հաջողվել է մարմնավորել անչափ ռոմանտիկ զույգի։
Պատրիկ Սուեյզի և Դեմի Մուր
Շատերը խոստովանում են, որ «Ուրվականը» ֆիլմում ներկայացված սիրո միստիկ պատմությունն ուղղակի կախարդել է իրենց։ Եվ իրոք, Դեմի Մուրի ու Պատրիկ Սուեյզիի տաղանդավոր տանդեմը շարունակում է գերել հանդիսատեսին։ 2013թ. անգամ փորձ է արվել նկարահանել ֆիլմի սերիալային տարբերակը, սակայն այլ դերասանների մասնակցությամբ այն հաջողություն չի ունեցել։