20-ամյա նկարչուհին հիպեր-իրական դիմանկարներ է պատկերում գունավոր գրիչների միջոցով (լուսանկարներ, տեսանյութ)
Նկարչուհի Հիթեր Ռունին հայտնի է դարձել համացանցի օգտատերերի շրջանում YouTube-ի իր ալիքում և իր ֆեյսբուքյան էջում տեղադրված անհավանականորեն իրական տեսք ունեցեղ նկարների շնորհիվ:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը՝ 20-ամյա նկարչուհին իր հիպեր-իրական նկարները ստեղծում է սովորական գունավոր գրիչներով: Նա համացանցում տեսանյութեր է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է վերջինս ստեղծագործում, ինչը վերջնական արդյունքում ստացված արվեստի գործերից պակաս տպավորիչ չէ:
Հիթերի ամենահայտնի գործերի շարքում են հանրահայտ հոլիվուդյան դերասանների սելֆիների վերարտադրությունները: Նրանց շարքում են հայտնվել Բրեդ Փիթը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջենիֆեր Լոպեսը, Վին Դինզելը, Ռիհաննան և այլ հայտնիներ: Ինքնուս նկարչուհու արվեստն իսկապես հիացնում է: Հայտնիներից բացի նա պատկերում է նաև հայտնի անիմացիոն ֆիլմերի կերպարների, կենդանիներ և բույսեր:




.jpg)



















