Մահացել է ՌԴ անվանի դերասանուհի Տատյանա Սամոյլովան

11:46 • 05.05.14

Կյանքի 81-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Տատյանա Սամոյլովան, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Նա մահացել է գիշերը հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր մի քանի օր առաջ՝ արյան ճնշման պատճառով: Սամոյլովան մենակ էր ապրում: Ռուսաստանի Կինոգործիչների միության ղեկավար, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտնել է, որ նրա հուղարկավորության ծախսերը կհոգա կառույցը:

 

Նախօրեին՝ մայիսի 4-ին, Սամոյլովան նշել էր իր 80-ամյակը: Վաղը նախատեսվում էր նրա հոբելյանի նշումը Կինոյի տանը:

 

Սամոյլովան հայաստանցի հանդիսատեսին հայտնի է «Թռչում են կռունկները», «Աննա Կարենինա», «Հավերժ կենդանիները» և այլ ֆիլմերից: