Մասնագետները պնդում են, որ Լեոնարդո դա Վինչին «Մոնա Լիզայի» 2 տարբերակ է ստեղծել (լուսանկարներ)
Վերածննդի դարաշրջանի լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Լեոնարդո դա Վինչին, հնարավոր է՝ իրականացրել է աշխարհում առաջին 3D նախագիծը՝ նկարելով հանրահայտ «Մոնա Լիզայի» 2 տարբերակ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նման պնդմամբ են հանդես եկել գերմանացի արվեստագետները։ Նրանց կարծիքով՝ հեղինակը ստեղծել է գրեթե միանման 2 կտավ, որոնց միաժամանակ նայելու դեպքում ստեղծվում է պատկերի խորության տպավորություն։
Արվեստագետներ Կլաուս Կրիստիան Կարբոնի ու Վեռա Հեսլինգերի խոսքերով՝ դա Վինչիի աշխատանքի արդյունքն այնպիսին է ստացվել, կարծես պատկերներին նայում են ժամանակակից կարմիր և կապույտ եռաչափ ակնոցներով։

Նրանք կարծում են, որ Պրադո թանգարանում ներկայացված «Մոնա Լիզան» հենց նշված 2-րդ կտավն է և պատկանում է դա Վինչիի վրձնին։ Մասնագետների համոզմամբ՝ նկարիչն այն ստեղծել է գիտական նախագծի շրջանակներում։











