Երևանում է Բեռլինի պետական նավագախումբը
«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակներում մայիսի 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Բեռլինի պետական նվագախումբը՝ դիրիժոր Դանիել Բարենբոյմի ղեկավարությամբ:
Ծրագրում ներառված են Ֆրանց Շուբերտի թիվ 8` «Անավարտ» և Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 7 ստեղծագործությունները:
Գրեթե 450 տարվա պատմություն ունեցող Բեռլինի պետական նվագախումբը հիմնվել է 1570 թ.-ին` որպես Կուրֆյուրստ Յոախիմ II Բրանդենբուրգցու պալատական նվագախումբ։
1992 թվականից սկսած նվագախմբի երաժշտական տնօրենն է Դանիել Բարենբոյմը: 2000 թվականին նվագախումբը քվեարկել է նրան ցմահ դիրիժոր ճանաչելու համար։
2012-ի հուլիսին Բարենբոյմը և նվագախումբն առանցքային դեր են խաղացել՝ BBC-ի համար կատարելով Բեթհովենի ինը սիմֆոնիաները, իններորդը համընկել է 2012-ին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը։ Բարենբոյմն է պարզել օլիմպիական դրոշը բացման արարողության ժամանակ։










