Շառլ Ազնավուրը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին

18:46 • 06.05.14

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայ երգիչ Արամ MP3-ին հաջողություն է մաղթել «Եվրատեսիլ» երգի մրցույթում և հույս հայտնել, որ նա ցույց կտա, որ «100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։


Այս մասին շանսոնյեն գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Սիրելի՛ Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Ինձ թվում է՝ շատ ճիշտ ընտրություն է, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Համոզված եմ, որ ի լրումն Հայաստանի ողջ բնակչության, նաև աշխարհասփյուռ հայությունն է հեռուստացույցի առջև ոգևորելու Ձեզ և փոխանցելու իր ջերմությունը։


Մաղթում ենք Ձեզ ամենալավը։ Ես և ընտանիքս փշերին նստած, մատներս խաչած՝ սպասում ենք: Լիահույս ենք, որ Դուք ցույց կտաք, որ 100 տարի անց, այն բանից հետո, որ տեղի է ունեցել մեզ հետ, մենք կրկին կարող ենք լինել միջազգային բեմում»։