Եվրոպական 7 մշակութային հուշարձան անհապաղ վերանորոգման կարիք ունի. Europa Nostra
Europa Nostra համաեվրոպական կազմակերպությունը, որը զբաղվում է Եվրոպայի բնական միջավայրի և մշակութային ժառանգության պահպանությամբ, կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել 7 մշակութային արժեքավոր հուշարձանների պահպանման համար, հայտնում է Deutsche Welle-ն։
Այդ ցուցակում են՝ յուրահատուկ փայտե փորագրված եկեղեցիները Ռումինիայում, Սերբիայի Սուբոտնիցա քաղաքում գտնվող ժամանակակից ոճով կառուցված սինագոգը, Պորտուգալիայի ամենախոշոր Մաֆրա պալատի զանգակատունը, հունական Կաստորիա քաղաքի պատմական կենտրոնը, իտալական Ալեսանդրիա քաղաքի 18-րդ դարի միջնաբերդը, անտվերպենյան Bourla թատրոնի բեմը, ինչպես նաև 1920-ականներին գերմանացի ճարտարապետ Հանս Շարունի նախագծով կառուցված «Bunte Reihe» բնակելի համալիրը ռուսական Չերնյախովսկ քաղաքում։
Europa Nostra-ն ստեղծվել է 1963-ին։ Կազմակերպության շտաբ-բնակարանը գտնվում է Հաագայում։ Նախագահն է հայտնի իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն։










