«Եվրատեսիլ 2014» մրցույթում Արամ MP3-ն ելույթ կունենա այսօր. Twitter-յան իր էջում նա հաջողություն է մաղթել բոլոր մասնակիցներին

14:28 • 06.05.14

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա այսօր երեկոյան: Մրցույթի հայաստանյան մասնակից Արամ MP3-ին ելույթ կունենա այսօր՝ 1-ին համարի ներքո: Նա ներկայանալու է «Not Alone» երգով:


Երգիչն իր Twitter-յան էջում գրել է. «Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին (Մոնտենեգրոյի մասնակից-Tert.am): Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց»:


Նշենք, որ ընդհանուր առմամբ, այս տարի «Եվրատեսիլի» YouTube-ի ալիքում մասնակից երգերի տեսահոլովակների դիտումների քանակով Not Alone-ն առաջատարն է՝ ավելի քան 2 մլն 600 դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանիշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:


Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 37 երկիր: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: