Տղամարդիկ՝ կիսաշրջազգեստներով, կանայք՝ գայթակղիչ լանջաբացվածքներով. «Եվրատեսիլի» բացման արարողության ամենավառ կերպարները
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 4-ին տեղի է ունեցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի բացման արարողությունը, որին ներկա են եղել մասնակից երկրների ներկայացուցիչներն ու պատվիրակությունները։
Ռուսական Комсомольская Правда-ն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է մասնակիցների հագուկապին՝ ներկայացնելով ամենավառ կերպարները։ Աղբյուրը նկատում է, որ Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստ անունով տրանսվիստիտից բացի կանացի զգեստներով են ներկայացել նաև Իսլանդիայի ներկայացուցիչները։ Նրանք նշել են, որ այս կերպ փորձում են պայքարել աշխարհում կանանց դեմ կիրառվող խտրականության դեմ։

Կոնչիտա Վուրստ

Անդրադառնալով այս տարի Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին, աղբյուրը գրում է, որ մրցույթում հաղթանակի գլխավոր հավակնորդներից մեկը ներկայացել է շատ ոճային՝ իտալացի մաֆիոզիի տեսքով՝ կրելով կանաչ բաճկոն ու գուլպաներ, ինչպես նաև մանուշակագույն փողկապ ու սև ակնոցներ։

Մինչդեռ կին մասնակիցների մեծ մասը նախընտրել է ի ցույց դնել մարմնի բարեմասնություններն ու ներկայանալ գայթակղիչ լանջաբացվածքներով։ Մասնավորապես՝ Լեհաստանի, Իսպանիայի, Ալբանիայի ներկայացուցիչները շատ սեքսուալ տեսք են ունեցել, սակայն նրանց բոլորին գերազանցել է իռլանդացի երգչուհին։
Իռլանդիայի ներկայացուցիչ

Ալբանիայի ներկայացուցիչ

Լեհ գեղեցկուհիները

Իսկ Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկն ի հիշատակ Օդեսայում մայիսի 2-ի զոհերի ներկայացել է սև զուսպ զգեստով, որին ամրացված է եղել Ուկրաինայի դրոշի գույներով ժապավեն։

Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչյովա քույրերը՝ փոքրիկ լեդիների կերպարով











