Մեկնարկել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչը. Արամ MP3-ին «Not Alone» երգով բացում է մրցույթը
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկել է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ «Not Alone» («Դու մենակ չես») երգով:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Այս տարվա նշանաբանն է՝ «JoinUs» (միացեք մեզ):
Քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից մրցույթի եզրափակիչ փուլ դուրս կգա 10 մասնակից: Հաջողություն ու հաղթանակ մեր մասնակցին:










