Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի նոր երգը (ձայնագրություն)
Համացանցում է հայտնվել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի «Xscape» հետմահու ալբոմից նոր երգ։ «Chicago» անվանումով երգը ստեղծվել է պրոդյուսեր Թիմբալենդի անմիջական մասնակցությամբ, հայտնում է lenta.ru-ն։
Ինչպես նշում է CNN-ը, երգի օրիգինալ տարբերակը կոչվել է «She Was Lovin' Me». ձայնագրվել է երգչի 10-րդ և կենդանության օրոք վերջին «Invincible» ալբոմի համար, որը թողարկվել է 2001-ին։
Ավելի վաղ համացանցում էր հայտնվել ևս մի երգ՝«Love Never Felt So Good»։










