Թուրքիայում տպագրվելու է Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն՝ երկու լեզուներով
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձից հետո Թուրքիան հայերին գոհացնելու համար ևս մեկ քայլ է պատրաստվում անել։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, տպագրվելու է հայ աշուղ Սայաթ- Նովայի ստեղծագործությունների ժողովածուն՝ հայերենով և թուրքերենով։
Նախագիծը ֆինանսավորելու է Թուրքիայի կառավարությունը։ Ենթադրվում է, որ գիրքը պատրաստ կլինի և գրախանութներում կհայտնվի հունիսին։
«18-րդ դարի հայ գուսանը ստեղծագործել է հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն լեզուներով։ Մինչ մեր օրերը հասած 220 երգերի հեղինակ Սայաթ-Նովան իր քյամանչայի հետ որպես մեկ ամբողջություն է ընկալվում»,- գրում է պարբերականը։










