Հայտնիները հաջողություն են մաղթել «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին

10:54 • 07.05.14

 Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Դանիայում ընթացող «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթին՝ գրել է. «Հաջորդ տարվա «Եվրատեսիլը» Հայաստանում տեսնելու սպասելիքով. շնորհավորում եմ Արամ MP3-ին տպավորիչ ելույթի և եզրափակիչ անցնելու առթիվ»:


Դերասան Հայկ Մարությանն էլ (Կարգին Հայկո) իր էջում է գրառում կատարել. «Այ սենց հանգիստ, առանց «ներվայնանալու», գնում ենք առաջ, Արա՛մ ջան: Ապրե՛ս, շնորհավոր»:


Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն երեկ երեկոյան առաջին կիսաեզրափակչի արդյունքներով անցավ եզրափակիչ փուլ:


Նշենք նաև, որ բազմաթիվ երևանցիներ, արվեստի ու շոու բիզնեսի գործիչներ «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթին ուղիղ հեռարձակմամբ հետևեցին «Երևան ՄՈԼ»-ի ճեմասրահներում տեղադրված մեծ հեռուստաէկրաններին:

Հիշեցնենք նաև, որ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ևս հանդես էր եկել գրառումով և հաջողություններ մաղթել հայ երգչին: