Արամ MP3-ն իր «Not Alone» երգով անցավ եզրափակիչ փուլ
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ - 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 1-ին համարի ներքո հանդես եկած Արամ MP3-ն իր «Not Alone» երգով անցավ եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ անցան նաև Հունգարիայի, Ռուսաստանի, Մոնտենեգրոյի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդերլանդների և Իսլանդիայի մասնակիցները:
Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում է 37 երկիր: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին:










