«Մյունխենյան հավաքածուի» սեփականատերը բոլոր կտավները կտակել է գիտական ինստիտուտի

11:31 • 07.05.14

Մյունխենում մահացած հավաքորդ Կորնելիուս Գուրլիտը, որի բնակարանում 2 տարի առաջ հայտնաբերվել էին թանկարժեք կտավներ, իր բոլոր արվեստի գործերը կտակել է մշակույթի ուսումնասիրության հարցերով զբաղվող արտասահմանյան ինստիտուտի, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

Süddeutsche Zeitung պարբերականի տվյալներով՝ հավաքորդն իր կտակը գրել էր դեռևս մի քանի ամիս առաջ, հիվանդանոցում։ Նրա ներկայացուցիչ Շտեֆան Հոլցինգերը հաստատել է, որ Գուրլիտը որոշ ժամանակ առաջ հաճախել է նոտարի մոտ՝ փաստաթղթերը հաստատելու համար։

 

Այլ մանրամասներ «դարի հայտնաբերության» ապագա ճակատագրի մասին դեռ չկան։