Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան. Ջոն Հեֆերնն անդրադարձել է Արամ MP3-ի եվրատեսիլյան ելույթին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում անդրադարձել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի ելույթին:
Ջոն Հեֆերնը մասնավորապես գրել է. «Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան: Կրկնի ՛ր դա»: Բացի այդ, Հեֆերնը «բոլոր նրանց համար, ովքեր երեկ բաց են թողել ելույթը», տեղադրել է Արամ MP3-ի ելույթի տեսաձայնագրությունը:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում նախօրեին կայացել է «Եվրատեսիլ - 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 1-ին համարի ներքո հանդես եկած Արամ MP3-ն իր «Not Alone» երգով անցել է եզրափակիչ փուլ:
Եզրափակիչ են անցել նաև Հունգարիայի, Ռուսաստանի, Մոնտենեգրոյի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ուկրաինայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և Իսլանդիայի մասնակիցները:










