«Կատատոնիա» հայկական ֆիլմը` Կաննի կինոփառատոնում
Երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն ընտրվել է Կաննի միջազգային կինոփառատոնի « Short Film Corner » արտամրցութային ծրագրում։
Ֆիլմը երիտասարդ երաժշտի հոգեբանական ապրումների մասին է, ով քաղաքական քաոսի գիշերը սպասում է իր դատավճռին։
«Կատատոնիան» իրականացվել է «Այսօր-Պլյուս» Ֆիլմարտադրության կողմից։ Ֆիլմի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադևոսյանը։ Գլխավոր դերում հանդես է եկել ճանաչված դերասան Նարեկ Ներսիսյանը։ Ֆիլմի մասին այլ մանրամասներ կարող եք գտնել այցելելով Կաննի կինոփառատոնի կայքէջ։
Կաննի կինոփառատոնն այս տարի անց է կացվում 67-րդ անգամ։ «Short Film Corner» ծրագրում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն բազմաթիվ միջազգային կինոծրագրավորողների, դիստրիբյուտորների ու գործակալների։ Ֆիլմն արդեն հետաքրքրություն է առաջացրել մի շարք մասնագետների կողմից։










