Նյու Յորքում 27 մլն դոլարով վաճառվել է Մոնեի կտավը
Նյու Յորքում Christie's աճուրդի տանը 27 մլն դոլարով վաճառվել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեի «Water Lilies» կտավը։ Նշվում է, որ կտավը գնահատվում էր 25-35 մլն դոլար, հայտնում է Газета.ru-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։
Աճուրդում վաճառվել է նաև Պաբլո Պիկասոյի «Կնոջ դիմանկարը» (1942): Այն վաճառվել է 22.6 մլն դոլարով։ Կտավում պատկերված է նկարչի սիրուհին և մուսան։











