Շվեյցարիայում Չարլի Չապլինի տունը թանգարանի կվերածվի
Շվեյցարիայում 2016 թվականին համր կինոյի աստղ Չարլի Չապլինի թանգարան կբացվի։ Այն կտեղակայվի տանը, որտեղ ապրել և մահացել է դերասանը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:
Կորսյե-Սյուր-Վևեում Ժնևյան լճի ափին գտնվող առանձնատունը, որտեղ 25 տարի ապրել և 1977 թվականին մահացել է Չարլի Չապլինը, գնվել է 2008 թվականին լյուքսեմբուրգյան ներդրումային ընկերության կողմից:
Թանգարանի ստեղծմանն ակտիվ մասնակցություն են ունենում Չապլինի երեխաները՝ Մայքլը, Յուջինը և Վիկտորյան: Թանգարանի ստեղծման համար նախատեսվում է ներդնել մոտ 68 միլիոն դոլար։










