Չակ Բերին արժանացել է երաժշտության ոլորտի «Նոբելյան մրցանակի»

14:28 • 08.05.14

Ամերիկացի հայտնի կիթառահար, երգիչ և երգահան Չակ Բերին դարձել է հեղինակավոր Polar Music Prize երաժշտական մրցանակի դափնեկիր, հայտնում է Газета-ն՝ մանրամասնելով, որ այս միջոցառումը համարվում է երաժշտական աշխարհի «Նոբելյան մրցանակը»։

 

87-ամյա Բերիից զատ մրցանակի դափնեկիր է դարձել թատրոնի և օպերայի ռեժիսոր Փիթեր Սելերսը, իսկ ավելի վաղ հաղթողների շարքում են հայտնվել Էլթոն Ջոնը, Բոբ Դիլանը, Pink Floyd-ն ու Led Zeppelin-ը։

 

Polar Music Prize մրցանակը սահմանել է ABBA խմբի հանգուցյալ մենեջեր Սթիգ Անդերսոնը, ում մտահղացմամբ՝ մի մրցանակի շրջանակներում պետք է գնահատվեն երաժշտության բոլոր ոճերի ու ուղղությունների ներկայացուցիչները։