Կուբայում Հեմինգուեյի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի

18:13 • 08.05.14

Կուբայի իշխանություններն ավելի քան 50 տարվա մեջ առաջին անգամ թույլ են տվել ամերիկացիներին ֆիլմ նկարահանել իրենց երկրի տարածքում։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հոլիվուդյան ֆիլմը լինելու է 20-րդ դարի լավագույն գրողներից մեկի՝ Էռնեստ Հեմինգուեյի մասին։

 

Հոլիվուդյան կինոգործիչների թիմը, որը զբաղվում է ֆիլմի նկարահանմամբ, ասել է, որ 1959թ. տեղի ունեցած հեղափոխությունից հետո սա կլինի Կուբայի տարածքում ամերիկացի դերասանների մասնակցությամբ նկարահանված առաջին կինոժապավենը։

 

Հեմինգուեյի մասին կենսագրական ֆիլմ կնկարահանվի այդ երկրում, քանի որ գրողն իր կյանքի զգալի մասն անցկացրել է հենց այնտեղ։

 

«Ճշմարտանման ֆիլմ նկարահանելու համար անհրաժեշտ էր Կուբա մեկնել, որտեղ արդեն մարտ ամսից սկսվել են նախապատրաստական աշխատանքները»,-պատմել է ռեժիսոր Բոբ Յարին։ Հայտնի է, որ ֆիլմում մեծ գրողի կերպարը մարմնավորում է թատրոնի և կինոյի հայտնի դերասան Էդրիան Սփարքսը։