Անջելինա Ջոլին Փարիզում ներկայացրել է իր մասնակցությամբ «Մալեֆիսենթ» ֆիլմը (լուսանկարներ)

23:04 • 08.05.14

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, նախօրեին գտնվելով Փարիզում, ներկայացրել է իր մասնակցությամբ «Մալեֆիսենթ» նոր ֆիլմը:

Ինչպես գրում է Metro News-ը՝ ներկայացումը տեղի է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում, որին ներկա են գտնվել կինոնկարի գլխավոր դերասանուհին և նրա երիտասարդ գործընկեր Էլ Ֆանինգը:


38-ամյա Ջոլին ֆիլմի ներկայացմանը ժամանել է սև գեղեցիկ հանդերձով՝ Ralph Lauren-ից:


Ֆանտաստիկ ժանրի «Մալեֆիսենթ» ֆիլմի հիմքում ընկած է «Քնած գեղեցկուհի» հեքիաթը: Սյուժեի հիմքում ընկած է Disney-ի ամենահայտնի չարագործուհու կյանքի պատմությունը:

 

Հիշեցնենք, որ ֆիլմում նկարահանվել է նաև Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստր Վիվյեն Մարշելինը, ում շաբաթական հոնորարը արքայադստեր դերի համար կկազմի 3.000 դոլար: