ԱՄՆ-ի Ազատության արձանի կառուցման աշխատանքները պատկերող բացառիկ լուսանկարներ
Հրապարակվել են բացառիկ լուսանկարներ, որոնք ցույց են տալիս ԱՄՆ-ի խորհրդանիշ Ազատության արձանի մաս առ մաս կառուցումը՝ նախքան ամբողջ հասակով կանգնեցվելը, գրում է nydailynews.com-ը։
Ֆրանսիացիներն այն նվիրել են ԱՄՆ-ին հեղափոխության 100-ամյակի առթիվ, իսկ նախագծել է Ֆրեդերիկ Օգյուստ Բարթհոլդին։ Արձանի հատվածները կառուցվել են Փարիզում, այնուհետ առանձին մասերով տեղափոխվել ԱՄՆ։
Արձանը բացվել է 1886 թվականի հոկտեմբերի 28-ին։
























