Պիկասոյի «Փրկությունը» վաճառվել է 31,5 մլն դոլարով

10:55 • 08.05.14

Պաբլո Պիկասոյի «Փրկություն» (Le Sauvetage) աշխատանքը Նյու Յորքի Sotheby's աճուրդում վաճառվել է  31,525 մլն ԱՄՆ դոլարով՝ գրեթե կրկնակի գերազանցելով փորձագետների սահմանած նախնական գինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Կտավում պատկերված է Պիկասոյի երիտասարդ սերը՝ Մարի Թերեզան. պատկերված է խեղդվողի փրկության տեսարան: «Փրկություն»-ը համարվում է Պիկասոյի ամենաավարտուն և վառ գործերից մեկը՝ 1932-ի շրջանից: Տասը տարի առաջ Sotheby's-ն այս գործը ձեռք էր բերել 14,8 մլն դոլարով:

 

Հինգշաբթի երեկոյան հայտնի աճուրդի տունն իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների գործերի վաճառքի երեկո էր անցկացրել. ընդհանուր առմամբ՝ Մոնեն, Մատիսը, Ջակոմենտին և այլք Sotheby's-ին 219,010 մլն-ի եկամուտ են բերել: Գնորդները հիմնականում ասիացի հավաքորդներ են: