Արդեն 10 տարի է՝ հանդիսատեսը բացահայտում է պատկերասրահի գանձերը. Ռ. Յիրիկյանը «Ազգային պատկերասրահ» փառատոնի մասին

16:37 • 08.05.14

 

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունը։

 


«Այս դահլիճում իշխում է արվեստի ուժը` երաժշտության և կերպարվեստի համադրությունը: Նաև սա է կայացած փառատոնի գրավչությունը: Արդեն տասը տարի, դասական երաժշտության երկրպագու հանդիսատեսը վայելում է կոմպոզիտորական, կատարողական արվեստի լավագույն նմուշները և նորովի է բացահայտում պատկերասրահում ներկայացված գանձերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այս փառատոնի գլխավոր գործընկերը: Այն նշանակալի երևույթ է Հայաստանի մշակութային կյանքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 


Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է հոբելյանական` 10-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Հնչել են Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ներկայացրել է Հայաստանի Պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Վարդուհի Խաչատրյան, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա):


Փառատոնը հիմնադրվել է 2005թ.-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ` հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:


Ավանդական դարձած փառատոնն իր շարունակականությունն է ստացել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ-ից:


2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: