Չինաստանում հնէաբանները Բուդդայի ավելի քան 1000 արձան են հայտնաբերել

15:33 • 09.05.14

Չինաստանի հյուսիսում գտնվող քարանձավներում հնէաբանները Բուդդայի ավելի քան 1000 արձան են հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը։
 

Գիտնականները պատմել են, որ 12-25 սմ բարձրություն ունեցող արձանները, հավանաբար, ստեղծվել են Մին տոհմի կառավարման տարիներին, ինչի մասին վկայում են երկու քարանձավներում պատերին արված գրությունները։


Գիտնականների տվյալներով, Բուդդայի արձանները պատրաստվել են հիմնականում Հյուսիսային և Հարավային տոհմերի և Տան տոհմի կառավարման տարիներին, ինչի կապակցությամբ հայտնաբերված արձանները բավականանին եզակի են համարվում։


Մին տոհմը կառավարել է Չինաստանում 1368-1644թթ. ընթացքում, Հյուսիսային և Հարավային տոհմերը՝ 420-589թթ., իսկ Տան տոհմը՝ 618-907թթ.։

 

Չինաստանում հնէաբանները Բուդդայի ավելի քան 1000 արձան են հայտնաբերել