Մոնսերատ Կաբալիեն հարկերից խուսափելու գործով ցուցմունք է տվել

23:58 • 09.05.14

Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն 2010թ.-ին 508 հազար եվրո կազմող հարկերից խուսափելու գործով ցուցմունք է տվել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Երգչուհու հիվանդության պատճառով քննիչները նրան տանն են հարցաքննել: Կաբալիեն պնդել է, որ 2010 թ.-ին, հիմնականում ապրել է Անդորրայում, իսկ Բարսելոնայում միայն բժիշկներին է այցելել, ուստի հարկերը չի վճարել:


Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ Կաբալիեն հարկային մարմիններին 300.000 եվրո է վճարել՝ պարտքը մասամբ մարելով: