Չինաստանն արգելել է «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը
Չինաստանի իշխանությունները, հետևելով մի շարք մուսուլմանական երկրների օրինակին, արգելել են իրենց երկրում Ռասել Քրոուի մասնակցությամբ հոլիվուդյան «Նոյ» ֆիլմի ցուցադրությունը, հայտնում է Al Arabiya-ն։
Նշվում է, որ բիբլիական ֆիլմի արտադրող Paramount Pictures կինոընկերությունը ջանք չի գործադրել Չինաստանի իշխանություններին ֆիլմը ցուցադրելու հարցում համոզելու համար, սակայն Պեկինի պատասխանը կտրուկ է եղել։
Աղբյուրը հավելում է, որ «Նոյ» ֆիլմն արդեն արգելվել է Բահրեյնում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Կատարում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։ Սակայն քրիստոնեական որոշ կառույցներ ևս քննադատել են ֆիլմը՝ ասելով, որ Քրոուն համոզիչ չէ Նոյի դերում, ով թե՛ քիստոնեության, թե՛ իսլամի մեջ համարվում է շատ կարևոր անձ։










