Հորդանանցի դերասանը մահացել է մահվան տեսարանում նկարահանվելու ժամանակ
Հորդանանում հեռուստասերիալներից մեկի նկարահանման ժամանակ տեղի է ունեցել զարմանալի դեպք։
Դերասաններից մեկը՝ Մահմուդ ալ Սավալքան, մահացել է հենց այն ժամանակ, երբ նկարահանվելիս է եղել մահվան տեսարանում։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, միջադեպն ուղղակի ցնցել է նկարահանող խմբին։ Դերասանի մահվան պատճառը հայտնի չէ. այն պարզելու նպատակով անցկացվում է հետաքննություն։
55-ամյա Սավալքայի խաղընկերը պատմել է, որ ճակատագրական նկարահանումից առաջ դերասանն իրեն ասել է, որ կանխազգում է մոտալուտ մահը։










