Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման
ԱՄՆ Կալիֆոռնիայի դատարանը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել երգիչ Քրիս Բրաունին. նա խախտել է պայմանական պատժաժամկետի պայմանները և առանց թույլտվության լքել Մալիբուում գտնվող վերականգնողական կենտրոնը, որտեղ ագրեսիայի դեմ բուժման կուրս էր անցնում, հայտնում է Взгляд-ը։
Կատարողը ձերբակալվել էր մարտի 14-ին։ Հաղորդվում է, որ Բրաունն այդ ժամանակ բուժքույրերից մեկի ձեռքն էր քաշել և հրաժարվել անալիզ հանձնել։
Այս ամենն էլ նրան բանտ ուղարկելու պատճառ է դարձել։
Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել 2009-ին, նա 5 տարի պայմանական ազատազրկման էր դատապարտվել և 6-ամսյա ուղղիչ աշխատանքների՝ իր նախկին ընկերուհի Ռիհանային ծեծի ենթարկելու համար։
Դրանից հետ նա «ընտանեկան բռնության» հակվածություն ունեցող անձանց համար վերականգնողական կուրս էր անցել։










