Նյու Յորքում բացվել է Բոբ Դիլանի նկարների ցուցահանդեսը
Նյու Յորքում բացվել է ռոք երաժիշտ Բոբ Դիլանի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը։
Ross Art Group սրահում ցուցադրվում է երաժշտի ավելի քան 40 նկար, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
«Այդ աշխատանքները երգիչն արել է ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Եվրոպայում և Ասիայում հյուրախաղերի ընթացքում՝ 1989-1992թթ.-ին»,-ասել է պատկերասրահի սեփականատեր Միկի Ռոսը։
Դիլանի նկարները կարելի է նաև ձեռք բերել. ամենաէժան աշխատանքն արժե 2.5 հազար, ամենաթանկը՝ 400 հազար դոլար։
Ստացված եկամտի մի մասն ուղղվելու է լեյկեմիայի, քաղցկեղի և ՁԻԱՀ-ի ուսումնասիրության հիմնադրամին։
Դիլանը գեղանկարչությամբ հետաքրքրվում է անցյալ դարի 60-ականներից։
Բոբ Դիլանը ծնվել է 1941թ.-ի մայիսի 24-ին՝ Դուլուտ փոքր քաղաքում։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ «Գրեմմիի»։
Դիլանի ցուցահանդեսը Նյու Յորքում կշարունակվի մինչև մայիսի 30-ը։










