«Եվրատեսիլ 2014»-ի եզրափակիչը մեկնարկեց. Արամ MP3-ն ելույթ կունենա 7-րդը
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկեց «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանյան մասնակից Արամ MP3-ն իր «Not Alone» երգով ելույթ կունենա 7-րդ համարի ներքո:
Մրցույթի եզրափակչին մասնակցում է ընդհանուր առմամբ՝ 26 կատարող և խումբ՝ երկու կիսաեզրափակիչներում հաղթող ճանաչված 10-ական մասնակից, ինչպես նաև՝ անցած տարվա հաղթող Դանիայի և հիմնադիր «մեծ հնգյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Առաջինը բեմ դուրս կգա Ուկրաինայի մասնակիցը:
Նշենք, որ ընդհանուր առմամբ՝ այս տարի «Եվրատեսիլի» YouTube-ի ալիքում մասնակից երգերի տեսահոլովակների դիտումների քանակով Not Alone-ն առաջատարն է՝ ավելի քան 3 մլն 700 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին:










