wiwibloggs.com կայքի ընթերցողները «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող են տեսնում Արամ MP3-ին
Այսօր երեկոյան հայտնի կդառնա «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հաղթողը, ով հպարտորեն վեր կբարձրացնի բաղձալի մրցանակը, գրում է wiwibloggs.com կայքը։
Կայքն ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, և դրա արդյունքում հաղթել է Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը։
Աղբյուրը նշում է, որ մարտի 21-ից՝ 2 կիսաեզրափակիչներից առաջ, կայքի 103.722 ընթերցող մասնակցել է քվեարկությանը, որից 18.885-ը (18%) իր ձայնը տվել է Not Alone երգին։
«Նրա երգը հիշեցնում է, որ ֆիզիկապես միայնակ լինելու ժամանակ, Դու հոգեպես կապված ես քեզ սիրող մարդկանց հետ»,-նշում է wiwibloggs.com-ը՝ նկատելով, որ այնուհանդերձ առաջին կիսաեզրափակիչում ունեցած նյարդային ելույթից հետո բուքմեյքերները փոքր-ինչ նվազեցրել են նրա հաղթանակի գործակիցը։ Կայքը հավելում է, որ ամեն դեպքում երգչին հաջողվել է այնքան բարելավել իր դիրքերը, որ նրան հարկավոր է MP4 անվանակոչել։
Ըստ wiwibloggs.com-ի ընթերցողների՝ Արամ MP3-ի հիմնական մրցակիցը Հունաստանը ներկայացնող Freaky Fortune feat. Riskykidd եռյակն է, որը քվեարկության արդյունքում ստացել է 12.047 ձայն (12%)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։
Կայքը սպասել է մայիսի 6-ին և 8-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչների արդյունքներին, և նոր միայն ներկայացրել եզրափակիչ անցած երկրներից որը որքան ձայն է ստացել քվեարկության ժամանակ։
Ստորև ներկայացնում ենք կայքի ընթերցողների քվեարկության արդյունքների վրա հիմնված վարկանիշային աղյուսակը.
1. Հայաստան, Aram Mp3, Not Alone, 18,885 ձայն, 18.21%,
2. Հունաստան, Freaky Fortune feat. Riskykidd, Rise Up, 12,047 ձայն, 11.61%,
3. Ադրբեջան, Dilara, Start a Fire, 7,693 ձայն, 7.42%,
4. Մեծ Բրիտանիա, Molly Smitten-Downes, Children of the Universe, 3,210 ձայն, 3.09%,
5. Ռումինիա, Paula Seling & Ovi, Miracle, 2,997 ձայն, 2.89%,
6. Շվեդիա, Sanna Nielsen, Undo, 2,773 ձայն, 2.67%,
7. Իսպանիա, Ruth Lorenzo, Dancing in the Rain, 2,263 ձայն, 2.18%,
8. Բելառուս, Teo, Cheesecake, 2,228 ձայն, 2.15%,
9. Հունգարիա, András Kállay-Saunders, Running, 1,546 ձայն, 1.49%,
10. Նիդեռլանդներ, The Common Linnets, Calm After the Storm, 1,395 ձայն, 1.34%,
11. Լեհաստան, Donatan and Cleo, Slavic Girls, 1,071 ձայն, 1.03%,
12. Ավստրիա, Conchita Wurst, Rise like a Phoenix, 1,055 ձայն, 1.02%,
13. Ուկրաինա, Maria Yaremchuk, Tick-Tock, 786 ձայն, 0.76%,
14. Սլովենիա, Tinkara Kovach, Spet/Round and Round, 736 ձայն, 0.71%,
15. Իտալիա, Emma Marrone, La Mia Citta, 699 ձայն, 0.67%,
16. Նորվեգիա, Carl Espen, Silent Storm, 697 ձայն, 0.67%,
17. Մալթա, Firelight, Coming Home, 673 ձայն, 0.65%,
18. Ֆինլանդիա, Softengine, Something Better, 662 ձայն, 0.64%,
19. Դանիա, Basim, Cliché Love Song, 653 ձայն, 0.63%,
20. Գերմանիա, Elaiza, Is it Right, 537 ձայն, 0.52%,
21. Ֆրանսիա, Twin Twin, Moustache, 446 ձայն,0.43%,
22. Չեռնագորիա, Sergej Cetkovic, Moj svijet (My World), 397 ձայն, 0.38%,
23. Սան Մարինո, Valentina Monetta, Maybe, 334 ձայն, 0.32%,
24. Ռուսաստան, The Tolmachevy Twins, Shine, 311 ձայն, 0.3%,
25. Շվեյցարիա, Sebalter, Hunter of Stars, 301 ձայն, 0.29%,
26. Իսլանդիա, Pollapönk, No prejudice, 271 ձայն, 0.26%։










