Անջելինա Ջոլին մտադիր է հեռանալ Հոլիվուդից՝ հանուն մարդասիրական գործունեության
Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին բացահայտել է, որ պատրաստվում է վերջ դնել դերասանական կարիերային, որպեսզի կարողանա կենտրոնանալ մարդասիրական գործունեության վրա, որը նա իրականացնում է ՄԱԿ-ի հետ համատեղ։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը ցանկանում է ուշադրությունը սևեռել հակամարտության գոտիներում կանանց նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգությունների դեմ ուղղված արշավին։
Ջոլին, ով նաև ՄԱԿ-ի դեսպան է, այս մասին հայտարարել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ այժմ ցանկանում է իր ժամանակի մեծ մասը տրամադրել մարդասիրական խնդիրների լուծմանը։
«Ես հիանալի կարիերա եմ ունեցել, ու շատ երջանիկ եմ ինձ ընձեռված բոլոր հնարավորությունների համար։ Սակայն ես ունեմ ընտրության հնարավորություն, և նախընտրում եմ կենտրոնանալ մարդասիրական գործունեության վրա»,-ասել է դերասանուհին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա պատրաստվում է իր սիրելիի՝ Բրեթ Փիթի հետ ֆիլմում նկարահանվել։










